Երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված.Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:15 09/11/2023
Հայաստան

Երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված.Ժաննա Անդրեասյան

«Տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների շրջանավարտների միայն 41 %-ն է կարծում, որ ձեռք բերած տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 %ն է կարծում, որ ձեռք բերած գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին»,-կառավարության նսիտում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկյացնելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքների փաթեթի նախագիծը:

Նախագծի հիմնական դրույթներից մեկով վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների՝ քոլեջների և ուսումնարանների միջև՝ թողնելով միայն քոլեքները:

Նախարարի տեղակացմամբ, նման ուսումնական հաստատությունների ուսանողների 86 %-ը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման, իսկ գործատուների  78 %-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ:

«Արդյունքում մենք ունենք իրավիճակ, որ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ աշխատաշուկայի 70 %-ից ավելին արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պակաս ունի և այդ աշխատանքներում հաճախ նույնիսկ զբաղված են բարձրագույն կրթությամբ անձինք:

Անդրեասյանը հայտնեց, որ համակարգում միայն ուսանողական պրակտիկան է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման տեսակներից միայն մեկն է, և չի կարող ասել, որ ամենաարդյունավետը:

«Օրենքով ինստիտուցիոնալ ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, ինչպես, օրինակ, դուալ կրթությունը, որն արդեն փորձարկում ենք մեր երկրում ավելի քան 5 տարի»,-ասաց նախարարը:

Placeholder
Երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված.Ժաննա Անդրեասյան