Լավրով. Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի
Քաղաքական
22:40 09/11/2023
Տարածաշրջան

Լավրով. Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի

Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են հանրապետության հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի: «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,-ասել է նա։

Լավրովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների հանդեպ, Երևանը ինքնուրույն պետք է որոշի իր ընթացքը։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Երբեք նախապաշարմունքներ չենք ունեցել նրա ընկերական շրջանակների նկատմամբ, մենք երբեք ոչ մեկի հետ չենք ընկերանում ինչ-որ մեկի դեմ»,-ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Placeholder
Լավրով. Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի