Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հոսպիտալացվել է
Աշխարհում
08:34 09/11/2023
Աշխարհ

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հոսպիտալացվել է

Տեխնոլոգիական հսկա Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը իշեմիկ ինսուլտից հետո հոսպիտալացվել է Մեխիկոյում, որտեղ նա ծրագրում էր ելույթ ունենալ գործարար համաժողովում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

73-ամյա գործարարը Մեքսիկայի մայրաքաղաք է ժամանել համաշխարհային գործարար համաժողովին մասնակցելու համար։  Նրա ելույթը նախատեսված էր չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին, սակայն կազմակերպիչները հայտարարել են, որ այն չեղարկվել է:

Սթիվ Ջոբսը (1955-2011) հիմնադրել է աշխարհահռչակ ամերիկյան Apple կորպորացիան 1976 թվականին Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնի հետ միասին։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կուպերտինոյում, Կալիֆորնիա։ Այժմ այն աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկն է ։Apple-ը զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, աուդիո նվագարկիչների, հեռախոսների, «խելացի ժամացույցների» և ծրագրային ապահովման արտադրությամբ: 
 

Placeholder
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հոսպիտալացվել է