«Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներից ոմանք որոշում են կայացրել հացադուլ հայտարարել
Օրվա մամուլ
08:34 10/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներից ոմանք որոշում են կայացրել հացադուլ հայտարարել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների և անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որևէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ և մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, և մտնելուց առաջ էլ նրանց միջև լարված իրավիճակ և լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներից ոմանք որոշում են կայացրել հացադուլ հայտարարել