SpaceX-ի աշխատակիցները հաշմանդամություն են ձեռք բերում Մասկի քաղաքականության հետևանքով
Աշխարհում
13:31 11/11/2023
Աշխարհ

SpaceX-ի աշխատակիցները հաշմանդամություն են ձեռք բերում Մասկի քաղաքականության հետևանքով

2014 թվականից ի վեր SpaceX-ի աշխատակիցները ստացել են տարբեր ծանրության ավելի քան 600 վնասվածքներ՝ կապված իր ղեկավարի՝ Իլոն Մասկի՝ որքան հնարավոր է շուտ Մարս թռչելու հավակնոտ նկրտումների հետ: հայտնում է Reuters-ը։

«Բազմաթիվ վնասվածքները լուրջ էին և նույնիսկ հաշմանդամությն են բերել»,-ասվում է նյութում:

Մասնավորապես, ընկերությունն արձանագրել է վերջույթների անդամահատման, ոսկորների կոտրվածքի, այդ թվում՝ գանգի կոտրվածքի, տեղահանումների, այրվածքների, աչքի վնասվածքների, ինչպես նաև բազմաթիվ կտրվածքների և վերքերի դեպքեր: Այս իրավիճակի պատճառն ընկերությունում առաջացած քաոսն էր՝ կապված Մասկի արագ արդյունքների ձգտման հետ, որի արդյունքում գերծանրաբեռնվծ և անբավարար պատրաստված անձնակազմը ստիպված է եղել անտեսել անվտանգության նախազգուշական միջոցները։

«Իլոնի տեսլականը, որ SpaceX-ը պարտավոր է հնարավորինս շուտ հասնել Մարս և փրկել մարդկությանը, ներթափանցում է ամբողջ ընկերությունը: Ընկերությունը արդարացնում է այն ամենի վերցումը, ինչը կարող է խոչընդոտել այդ նպատակին հասնելու ճանապարհին, ներառյալ աշխատողների անվտանգությունը»,-լրտվական գործկալության հետ կիսվել է նախկին աշխատակիցներից մեկը: .

Բացի այդ, ըստ Reuters-ի, ընկերության ղեկավարն ինքը հաճախ է անտեսել անվտանգության կանոնները՝ այցելելով իր ընկերության մասնաճյուղերը: Ըստ աշխատակիցների, նա երբեմն խաղում էր բոցայրիչի հետ և աշխատակիցներին ետ պահում պաշտպանիչ դեղին հագուստ կրելուց, քանի որ վառ գույներ չի սիրում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մնացել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղում, նրա կարողությունը չի փոխվել 2022 թվականից՝ չնայած Twitter-ի գնմանը և գնահատվում է. 251 մլրդ դոլար՝ ըստ Forbes-ի տվյալների։

Placeholder
SpaceX-ի աշխատակիցները հաշմանդամություն են ձեռք բերում Մասկի քաղաքականության հետևանքով