Արամ Առաջին. Տագնապներին պետք է միասնաբար դիմագրավել
Աշխարհում
11:50 11/11/2023
Աշխարհ

Արամ Առաջին. Տագնապներին պետք է միասնաբար դիմագրավել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը երկուշաբաթյա պաշտոնական այցով ԱՄՆ-ում է։ Նա Ջորջ Վաշինգտոն համալսարանում «Կրոնը Միջին Արևելքի աշխարհաքաղաքական հարաբերությունների ներքո» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել։ Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, առաջին հեթին, Արամ Առաջինը, ընդհանուր գծերով ներկայացրել է կրոնի ունեցած ազդեցությունը աշխարհաքաղաքական հարաբերություններում։ 

Վեհափառ Հայրապետի խոսքով, կրոնի դերը երբեմն եղել է ոչ-դրական, հակառակ իր բարոյական արժեքների ուսուցման, որովհետև այն շահագործվել է քաղաքական կառույցների ու գաղափարախոսական վարդապետությունների կողմից։

Արամ Առաջինը դասախոսության ըթնացքում առանձնացրել է երեք կետեր՝ հավատի և բանականության փոխհարաբերություն, կրոն և քաղաքականություն, կրոնը՝ միացնող և բաժանարար դեր ունի։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ տագնապներին պետք է միասնաբար դիմագրավել։

Մանրամասն՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքում։
 

Placeholder