Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյկսն ասել է, որ հույս ունի, որ Մերձդնեստրի խնդիրը կլուծվի մինչև հանրապետության միանալը ԵՄ-ին, սակայն ընդունում է, որ ինտեգրման հնարավորություն կա նաև առանց վիճելի տարածաշրջանի։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը միայն երկրի աջ ափին՝ առանց Մերձդնեստրի։ Նրա կարծիքով, հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։
«Մենք հուսով ենք, որ երբ Մոլդովան միանա ԵՄ-ին, այս խնդիրը կլուծվի: Այս փուլում մենք կշարունակենք աջակցել խաղաղ լուծման որոնմանը: Հուսով ենք, որ այն կլուծի մինչև Մոլդովան ԵՄ-ին միանալը: Բայց այն միակ հնարավոր տարբերակը չէ»,-ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբասել է Մաժեյկսը Vocea Basarabiei հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մոլդովայի՝ առանց Մերձդնեստրի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։
Նրա խոսքով, Բրյուսելը չէր ցանկանա առերեսվել եվրաինտեգրման գործընթացի մերձդնեստրյան հակամարտության լուծումից կախվածության խնդրի հետ: