Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի հետախուզության ղեկավարի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունը կփոխի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում
Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Սեյյեդ Էսմայիլ Խատիբը հայտարարել է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գործողությունը ԱՄՆ-ի պարտությունն է, և դա կհանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխության։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով իրանական IRNA պետական գործակալությանը։
«Ամերիկյան հզորության հեգեմոնիան, որը ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Իսրայելին և փոխարինում տարածաշրջանից խայտառակ դուրսբերմամբ, ընկավ»,-ասել է Խատիբը:
Նրա կարծիքով՝ ամերիկացիներն ավելի վատ են ձախողվել, քան Իսրայելը, և դա միանշանակ կփոխի ԱՄՆ քաղաքական գործելակերպը Մերձավոր Արևելքում։