Իրանի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները
Քաղաքական
11:41 11/11/2023
Աշխարհ

Իրանի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները

Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է հանվի և օգնության ուղիները բացվեն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին, որը նվիրված է պաղեստինյան տարածքներում իրավիճակի վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակմանը։

«Այսօր իսլամական երկրների միասնությունը շատ կարևոր է: Գազայի հատվածում կատարվողը ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ են: Սա շատ կարևոր խնդիր է իսլամական ումմայի և մարդկության համար: Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, շրջափակումը պետք է վերացվի և օգնություն ուղարկելու երթուղիները պետք է բացվի»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռաիսին, որին մեջբերում է ISNA գործակալությունը։

«Ամերիկան անընդհատ ազդանշան է ուղարկում Իրանին և մի շարք այլ երկրների, որ պատերազմի մասշտաբները չպետք է ընդլայնվեն, սակայն այդ հայտարարությունը չի համապատասխանում Ամերիկայի գործողություններին: Վերջինս արգելափակել է հրադադարի հնարավորությունը և ընդլայնում է պատերազմը»,-ընդգծել է Իրանի նախագահը։

Placeholder
Իրանի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները