Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Էր Ռիադում արաբա-մահմեդականների արտահերթ գագաթնաժողովում կոչ է արել մահմեդական երկրներին զինել պաղեստինցիներին։
«Մահմեդական երկրները պետք է զինեն Պաղեստինի ժողովրդին: Դիմադրությունը միակ ճանապարհն է հակազդելու Իսրայելի բռնությանը: Աշխարհի երկրները, ներառյալ մահմեդական երկրները, պետք է ապահովեն պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունը օկուպացված տարածքներում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել էՌաիսին, ով այս տարվա մարտին հարաբերությունների վերականգնումից հետո առաջին այցով գտնվում է Սաուդյան Արաբիա։