Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել
Տնտեսություն
13:00 11/11/2023
Աշխարհ

Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել

Լեհաստանի հետ սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել: հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։

«Լեհաստանից Ուկրաինա ելքի ուղղությամբ կարող ենք հայտարարել, ըստ լեհ գործընկերների տեղեկությունների, որ այսօր առավոտվա դրությամբ մոտ 2500 մեքենա է սպասում սահմանը հատելու համար, սա բոլոր երեք ուղղություններով, բայց իրականում դրանց կեսը գտնվում են Յագոդին անցակետի ուղղությամբ»,-Դեմչենկոյի խոսքերն է մեջբերում ուկրաինական UNN գործակալությունը։

Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալներով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, նախատեսվում է հանդիպում Լեհաստանի իշխանությունների ներկայացուցիչների և փոխադրողների հետ՝ անցակետերն ապաարգելափակելու համար։

Ավելի վաղ RMF FM ռադիոկայանը հայտնել էր, որ լեհական փոխադրողները սկսել են արգելափակել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ավտոմոբիլային անցակետերը։ Նրանք պահանջում են վերականգնել նախկինում չեղարկված թույլտվությունների համակարգը ուկրաինական առևտրային փոխադրողների համար՝ բացառությամբ մարդասիրական օգնության և ուկրաինական զորքերի մատակարարումների, 2022 թվականի փետրվարից հետո Ուկրաինայում ստեղծված ընկերությունների լիցենզիաների կասեցում, դրանց ստուգում, ինչպես նաև դատարկ և բեռնված տրանսպորտային միջոցների հերթերի տարանջատում։ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը նշել է, որ Լեհաստանի հետ սահմանի երեք անցակետերում բեռնատարների տեղաշարժը դժվարանում է լեհ փոխադրողների գործադուլի պատճառով։ Մասնավորապես, ասվում է «Կորչևա-Կրակովեց», «Գրեբնոյե-Ռավա-Ռուսկայա», «Դորոգուսկ-Յագոդին» անցակետերի մասին։

Placeholder
Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել