Ճապոնիայի կառավարության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Քաղաքական
10:51 11/11/2023
Աշխարհ

Ճապոնիայի կառավարության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Ճապոնիայում Fumio Kishida-ի գլխավորած կառավարության վարկանիշն ընկել է նվազագույն մակարդակի՝ 29,1%: Սրանք են ճապոնական հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը հայտնել է TBS-ը։

Այս ցուցանիշը ռեկորդային ցածր է եղել Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համար, որը 2012 թվականից իշխանության ղեկին է: Երկրում պետական քաղաքականության աջակցության պատմական նվազագույնը գրանցվել է 2008 թվականին, երբ իշխանության ղեկին էր Տարո Ասայի կաբինետը։

Նշվում է, որ կառավարության նկատմամբ անվստահության մակարդակը նույնպես հասել է ռեկորդային մակարդակի՝ դա խոստովանել է հարցվածների 68,4%-ը։

«Գազետ ռու»-ի փոխանցմամբ Ճապոնիայի բնակչության հարցումն անցկացվել է նոյեմբերի 4-ին և 5-ին հեռախոսով 18 տարեկանից բարձր 1213 մարդկանց շրջանում։

Placeholder
Ճապոնիայի կառավարության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի