Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները աննախադեպ միջոցներ են ձեռնարկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովին նախապատրաստվելու համար, լայնածավալ գործողություն է իրականացվում քաղաքը անօթևաններից «մաքրելու» համար, արգելափակված է երթևեկությունը և պողպատե ցանկապատեր է դրված այն տարածքներում, որտեղ կանցկացվի համաժողովը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել էին, որ գագաթնաժողովի ընթացքում մտադիր են կացարաններ տրամադրել միջոցառման վայրի մոտ ապրող անօթեւաններին։ Միաժամանակ, նրանք չեն նախատեսում նոր ապաստարաններ բացել դրա համար բյուջետային միջոցների բացակայության պատճառով, ուստի նրանց տեղավորելու հնարավորությունները սահմանափակ են։
Սան Ֆրանցիսկոյում կտրուկ միջոցներ են ձեռնարկվում՝ ճամբարների մաքրումից մինչև «գիշերային դեսպանների» տեղակայում՝ անօթևաններին տարածքից հեռու պահելու համար, որպեսզի առևտրային գագաթնաժողովի համաշխարհային բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված չլինեն շփվել անօթևանների հետ: