Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
rusfootball.info-ի հաղորդմամբ, մրցանակը կարող էին նվաճել նաև «Ռուբինի» դարպասապահ Յուրի Դյուպինը, ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչը, «Զենիթի» հարձակվող Իվան Սերգեևը կամ «Ռոստովի» հարձակվող Եգոր Գոլենկովը, սակայն փորձագետներն ու երկրպագուներն ընտրել են 23-ամյա հայ կիսապաշտպանին։
Հոկտեմբերին Սպերցյանն անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ՌՊԼ-ի 14 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։