Ֆերմերը կծել է իր վրա հարձակված կոկորդիլոսին
Աշխարհում
19:45 11/11/2023
Աշխարհ

Ֆերմերը կծել է իր վրա հարձակված կոկորդիլոսին

Ավստրալիայի հյուսիսում տղամարդը դիմադրել է կոկորդիլոսի հարձակմանը՝ կծելով սողունը կոպը: Այս մասին հայտնում է Metro-ն։

Ֆերմեր Քոլին Դեվերոն լճի մոտ գտնվող իր սեփականության ցանկապատը վերանորոգելիս է եղել, երբ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը, ավելի քան երեք մետր երկարությամբ սողունը ատամներով բռնել է 60-ամյա տղամարդու ոտքից և քարշ տվել ջուրը։

Ֆերմերը սկսել է դիմադրել, նա փորձել է ոտքով հարվածել կոկորդիլոսին, իսկ հետո կծել նրա կոպի հատվածը։ Գիշատիչը արձակել է ծնոտներն ու բաց թողել տղամարդու ոտքը։

«Ես հեռու ցատկեցի և երկար քայլերով գնացի դեպի իմ մեքենան, կոկորդիլոսը հետապնդեց ինձ ևս մի քանի մետր և հետ դարձավ»,-ասաց Դևերոն:

Տղամարդը վերքի վրա սեղմիչ է կապել և մեքենայով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Ավստրալացին ավելի քան մեկ ամիս բուժվել է, տղամարդը մի քանի վիրահատության է ենթարկվել և պահանջվել է մաշկի փոխպատվաստում:

 

Placeholder
Ֆերմերը կծել է իր վրա հարձակված կոկորդիլոսին