Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լենինգրադի մարզի Բոկսիտոգորսկի շրջանում դեռահաս աղջիկը հոսպիտալացվել է լքված շենքի հինգերորդ հարկից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։
Ութերորդ դասարանցին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ Բոքսիտոգորսկի լքված շենքում զբոսնելուց հետո։ Ինչպես պատմել է աղջկա եղբայրը, ինքը և իր քույրը որոշել են ուսումնասիրել լքված շենքը, աղջիկը բարձրացել է հինգերորդ հարկ, չի կարողացել հավասարակշտությունը պահել և ընկել է բարձրությունից։
Տուժածը բազմաթիվ կոտրվածքներով միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Պատահարի հանգամանքները պարզվում են իրավապահ մարմինների կողմից, հայտնի է, որ աղջկա ընտանիքը գնահատվում է բարեկեցիկ, աշակերտուհին գրանցված չէ ոստիկանության մարմիններում։