«Հայկական Կինոդարն» ուղևորվում է Արարատի մարզ
Մշակույթ
20:00 11/11/2023
Հայաստան

«Հայկական Կինոդարն» ուղևորվում է Արարատի մարզ

Նոյեմբերի 13-17-ը Արարատի մարզի քաղաքներում և համայնքներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերը:

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ մուտքն ազատ է։

Նոյեմբերի 13-ին Ավշարի մշակույթի տուն՝ 18։00                                                                  

Նոյեմբերի 14-ին Արարատի մշակույթի տուն՝ 16։00                                                                                              
Նոյեմբերի 15-ին Վեդու քաղաքային մշակույթի տուն՝  16։00    

Նոյեմբեր 16-ին Մասիսի Ա․ Բաբաջանյանի անվ․ երաժշտական դպրոց՝ 16։00 

Նոյեմբերի 17-ին Արտաշատի Շ․ Ազնավուրի անվ․ մշակույթի տուն՝ 16։00:
 

Placeholder
«Հայկական Կինոդարն» ուղևորվում է Արարատի մարզ