Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները.Լավրով
Քաղաքական
13:50 12/11/2023
Տարածաշրջան

Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները.Լավրով

Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից դուրս մղելու և զսպելու իր մտադրությունները, սակայն դա չի հաջողվի:«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն, մենք ոչ մի տեղ չենք անհետանա: Դա շատ լավ գիտեն մեր գործընկերները, դաշնակիցները»,-ասել է Լավրովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի պատասխանի տեսանյութը հրապարակվել է նրա Տելեգրամ ալիքում։

«Խոսքը միայն հրապարակումների մասին չէ, այնտեղ նույնիսկ արևմտյան աշխարհի ղեկավարներն են իրենց թույլ տալիս բավականին տաղտկալի հայտարարություններ անել»,- հավելել է նախարարը՝ պատասխանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ հարցին, ըստ որոնց՝ «Ղազախստանը ՌԴ-ի ետնաբակն է»:

Placeholder
Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները.Լավրով