Պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը.Շարմազանով
Քաղաքական
10:38 12/11/2023
Հայաստան

Պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը.Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբեք չասեք,թե ժողովուրդը չի սխալվում

1933թի այս օրը,նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ,որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները՝ ադոլֆ հիտլերի ղեկավարությամբ։

Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում,բայց ավերակների վերածեցին թե' Գերմանիան, և թե' ողջ Եվրոպան։

2018-ին եւ 2021-ին հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին,Արցախ հանձնածներին։

Դժբախտաբար պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը։

Հ.Գ.Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում»։

Placeholder
Պատմության մեջ քիչ չեն դեպքերը,երբ ազգերը դառնում են պոպուլիստների ստերի ու մուտիլովկաների զոհը.Շարմազանով