Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում ՀՀ թիմերը մեկնարկել են հղթանակով
Սպորտ
12:21 12/11/2023
Հայաստան

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում ՀՀ թիմերը մեկնարկել են հղթանակով

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին:

Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Կանանց մրցաշարում հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ»:

Placeholder
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում ՀՀ թիմերը մեկնարկել են հղթանակով