Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը գաղափարներ կներկայացնի գիտության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության վերաբերյալ. Մեդվեդև
Ռուսաստանը առաջարկներ է պատրաստել ԵԱՏՄ երկրների միջև գիտական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար, դրանք պետք է ներկայացվեն գործընկերներին մինչև տարեվերջ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ նախագահին առընթեր Գիտության և կրթության խորհրդի նիստում:
Ռուսաստանը 2023 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Մեդվեդևը հիշեցրել է, որ մայիսին Պուտինը հանդես կգա ԵԱՏՄ երկրների միջև գիտակրթական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու նախաձեռնությամբ։
«Խոսքը տնտեսության առաջատար ոլորտներում առաջադեմ գիտատեխնիկական լուծումների մշակման և ներդրման ուղղությամբ ջանքերի համատեղումն է և, իհարկե, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր աշխատաշուկայում որակյալ կադրերի ավելի արդյունավետ վերապատրաստման հաստատումը: Մեր երկիրը պատրաստել է իր առաջարկները հաջորդ տարում այդ նախաձեռնությունների իրականացման համար»,-ասել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է «որքան հնարավոր է շուտ՝ մինչև այս տարվա վերջ, դրանք ներկայացնել ԵԱՏՄ գործընկերների քննարկմանը»։