Իսրայելական բանակը հարավային Լիբանանում կրակ է բացել լրագրողների շարասյան ուղղությամբ
Աշխարհում
19:37 13/11/2023
Աշխարհ

Իսրայելական բանակը հարավային Լիբանանում կրակ է բացել լրագրողների շարասյան ուղղությամբ

Իսրայելական բանակը հարավային Լիբանանում կրակ է բացել էրագրողների  ավտոշարասյան ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Իսրայելական բանակը հարավային Լիբանանի Յարուն քաղաքում հարձակվել է լրագրողների հետ ավտոշարասյան վրա, որոշ մեքենաներ, այդ թվում՝ լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի մեքենան, այրվել են։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ավելի վաղ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական հրետակոծությունների ժամանակ երկու մարդ է զոհվել Լիբանանի հարավում գտնվող Այն Աթա գյուղում։

Placeholder
Իսրայելական բանակը հարավային Լիբանանում կրակ է բացել լրագրողների շարասյան ուղղությամբ