Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 6 մարդ Է զոհվել
Աշխարհում
09:20 13/11/2023
Աշխարհ

Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 6 մարդ Է զոհվել

Վեց մարդ Է զոհվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում իրանական ԻՀՊԿ-ի և իրանամետ խմբավորումների երկու օբյեկտների՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի վրա շարունակական գնդակոծությունների:

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների գնդակոծության մեջ և արդեն երրորդ անգամ պատասխան հարվածներ է հասցնում:
 

Placeholder
Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 6 մարդ Է զոհվել