Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին
Տնտեսություն
18:19 15/11/2023
Հայաստան

Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին

Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիյանը հայտնել է, որ առաջիկա 6 ամսում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կմիավորվեն։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև կայացել է  հանդիպում և նախագծի իրականացման շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։

«Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին միացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս համատեքստում երեք երկրների էլեկտրացանցերը իրար կմիացվեն էլեկտրահաղորդման գծով»,- մանրամասնել է իրանցի նախարարը։

Placeholder
Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին