Emis.am-ի հետ կապված խնդիր կա
Կրթություն, գիտություն
10:42 17/11/2023
Հայաստան

Emis.am-ի հետ կապված խնդիր կա

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային ծրագրում՝ Emis.am-ում «Էլեկտրոնային օրագիր» բաժինը երեկվանից  խնդիր ունի. նախ ծածկագիր է ուզում, որը պետք է ուղարկված լինի տվյալ էջից օգտվողի էլեկտրոնային հասցեին, սակայն այդ ծածկագիրը էլ.հասցեներին չի հասնում։ Իսկ այսօր այն ընդհանրապես չի բացում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից Panorama.am-ին փոխանցեցին, որ տեղյակ են խնդրին, մի քանի ժամից կկարգավորվի։

«Անվտանգային միջոցառումներ են իրականացվում։ Հիմա փակել ենք համակարգը, երկու ժամվա ընթացքում խնդիրները կկարգավորվեն։ Ժամը 13։00-ից հետո նորմալ կաշխատի»,- ասացին ԿՏԱԿ-ից։

Placeholder
Emis.am-ի հետ կապված խնդիր կա