Սնուփ Դոգը հայտարարել է, թե թողնում է ծխելը.BBC
Մշակույթ
22:11 17/11/2023
Աշխարհ

Սնուփ Դոգը հայտարարել է, թե թողնում է ծխելը.BBC

Սնուփ Դոգը, որը մարիխուանայի օգտագործման շուրջ ստեղծել է հանրային կերպար, հայտարարել է, որ թողնում է ծխելը: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Հիփ-հոփի աստղը, ում իսկական անունը Քելվին Բրոադուս է, սոցցանցերում անակնկալ հայտարարություն է արել։

«Ընտանիքիս հետ երկար քննարկելուց և զրույցից հետո ես որոշեցի թողնել ծխելը: Խնդրում եմ հարգել այս պահին իմ կոնֆիդենցալությունը»,-գրել է նա Instagram-ում, X -ի ալիքում:

Նա չի հստակեցրեց, թե ինչի ծխելն է թողնում և արդյոք լուրջ է տրամադրված:

Որոշ երկրպագուներ ենթադրում էին, որ գրառումը իր մարիխուանա արտադրող Leafs By Snoop ընկերության մարքեթինգային հնարքի մի մասն է:

Placeholder
Սնուփ Դոգը հայտարարել է, թե թողնում է ծխելը.BBC