«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ
Օրվա մամուլ
08:52 18/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ընդլայնված կազմով նիստ է արել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առաջիկա անելիքները և ԱԺ-ում «Հայաստան» ֆրակցիայի մարտավարության հետ կապված հարցեր: Հանդիպման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը.

«Այո՛, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաստատում եմ ձեր տեղեկությունը, ուզում եմ նաև ընդգծել, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ, իսկ արդեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում պաշտոնապես երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ