«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու
Օրվա մամուլ
08:58 18/11/2023
Հայաստան

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու։ Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաև ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում պատերազմից հետո մեղադրանք էր առաջադրվել։

Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները, իսկ դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում էլ խորհրդարանին կներկայացվի զեկույցը։

Հիշեցնենք, որ Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է գնալու նոյեմբերի 24-ին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է օգոստոսին, և այժմյան գործողություններն իրավասությունների գերազանցում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու