Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց. Պետրակով
Սպորտ
22:00 18/11/2023
Հայաստան

Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց. Պետրակով

«Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ բախտը չբերեց։ Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց»,-ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Նա նշեց, որ, բնականաբար, մարզումների ժամանակ ուշադրություն դարձրել էին մրցակցի եզրային նետումներին. «Ցավոք սրտի՝ Հայաստանի հավաքականում չկան այդքան բարձրահասակ ֆուտբոլիստներ։ Կարիք չկա այդ մասին խոսելու, ինչ եղել է՝ արդեն անցյալում է»։

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց. Պետրակով