Երկրպագուի մահվան պատճառով Թեյլոր Սվիֆթը հետաձգել է համերգը
Մշակույթ
10:36 19/11/2023
Աշխարհ

Երկրպագուի մահվան պատճառով Թեյլոր Սվիֆթը հետաձգել է համերգը

Ամերիկացի հայտնի  երգչուհի, բազմաթիվ մրցանակաների արժանացած Թեյլոր Սվիֆթը հետաձգել է Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված  համերգը երկրպագուներից մեկի մահվան պատճառով։

BBC-ն  գրում է՝ որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ արդեն մարզադաշտում էին նրա ռեկորդային Eras շրջագայության շրջանակներում:

«Իմ երկրպագուների, գործընկեր կատարողների և անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է լինի և միշտ կլինի առաջին տեղում»,- Instagram-ում գրել է Սվիֆթը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Բրազիլիայում աննախադեպ շոգ է, հնչեցվում են առողջության վերաբերյալ ահազանգեր։  Իշխանությունները նախազգուշացրել են կյանքին սպառնացող վտանգի մասին,  բարձր ջերմաստիճանն ուղեկցվում է խոնավության բարձր մակարդակով։

Նշվում  է, որ երկուշաբթի ԱՄՆ փոփ աստղը շոուն կշարունակվի:

 

Placeholder
Երկրպագուի մահվան պատճառով Թեյլոր Սվիֆթը հետաձգել է համերգը