Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը
Քաղաքական
09:41 20/11/2023
Հայաստան

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը

Մահացել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կինը՝  Ռոզալին Քարթերը։ Նա 96 տարեկան էր։

BBC-ի փոխանցմամբ, Քարթերի գրասենյակը տարածած հայտարարության մեջ նշել է, որ տիկին Քարթերը մահացել է խաղաղ՝ կողքին ունենալով իր ընտանիքը: Նրա մոտ այս տարվա մայիսին ախտորոշվել էր դեմենցիա:

Քարթերները համարվում են ամեներկարատև ամուսնական կապի մեջ եղած առաջին զույգը։ Այս տարվա հուլիսին նշել են ամուսնության 77-ամյակը:

«Ռոզալինն իմ հավասար գործընկերն էր այն ամենում, ինչին ես երբևէ հասել եմ։ Նա ինձ իմաստուն կերպով առաջնորդեց և քաջալերեց, երբ դրա կարիքն ունեի: Քանի դեռ Ռոզալինը աշխարհում էր, ես միշտ գիտեի, որ ինչ-որ մեկը սիրում և աջակցում է ինձ», -ասվում է պարոն Քարթերի հայտարարության մեջ:

Ռ. Քարթերը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 18-ին:

Նա ամուսնացել է  Ջիմի Քարթերի հետ 1946 թվականի հուլիսի 7-ին, զույգն ունի չորս երեխա:
Քարթերի որդին՝ Չիպը, նրան նկարագրել է որպես սիրող մայր, արտասովոր առաջին տիկին և մեծ մարդասեր: Նա նաև ունի 11 թոռ և 14 ծոռ։





Placeholder
Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը