Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր 5500 երեխա է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ ավելի քան 1800 անչափահաս դեռևս անհայտ կորած էհամարվում իսրայելական ԶՈւ-ի կողմից գնդակոծություններից հետո: Նշվում է նաև, որ Գազայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած 30 հազար բնակիչներից 80 տոկոսը կանայք և երեխաներ են:
Կազմակերպությունը դիմել Է ՄԱԿ-ին՝ կոչ անելով պաշտպանել Գազայի երեխաներին և «լուրջ գործողություններ ձեռնարկել» նրանց «զանգվածային սպանությունները» դադարեցնելու համար:
ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել Է Իսրայելին ներառել երեխաների իրավունքները խախտող «ամոթի ցուցակում»: Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելին չի հաջողվի վախեցնել պաղեստինցիներին և «կոտրել դիմադրելու նրանց կամքը»։