Պարույր Հովհաննիսյանը վրացի խորհրդարանականի հետ քննարկել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը
Քաղաքական
21:57 20/11/2023
Տարածաշրջան

Պարույր Հովհաննիսյանը վրացի խորհրդարանականի հետ քննարկել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնել  են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին:

Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը:

Placeholder
Պարույր Հովհաննիսյանը վրացի խորհրդարանականի հետ քննարկել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը