Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում
Սպորտ
19:38 20/11/2023
Հայաստան

Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ 171 կգ արդյունքով։

18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ Մարտին Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը:

Placeholder
Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում