Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել
Մշակույթ
11:20 20/11/2023
Հայաստան

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի տարածքում հողային աշխատանքների կատարման ընթացքում բացվել է պատմամշակութային շերտ։ Վայոց ձորի մարզպետարանի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են  նշված տարածքը։ Աշխատանքներն այժմ դադարեցված են։

«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տարածքում  նախատեսվում է մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել։

Placeholder
Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել