«Ժողովուրդ». Ինչու է Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել» թիմից
Օրվա մամուլ
09:00 21/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել» թիմից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ:

Թիմի մյուս անդամների հետ միայն «բարև, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեև կոնֆլիկտ էլ չունի որևէ մեկի հետ: Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է:

Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլևս կուսակցական ակտիվություն էլ չի դրսևորում: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաև ԱԺ-ում և հազվադեպ է ելույթներ ունենում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Ինչու է Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել» թիմից