Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով
Հասարակություն
14:06 21/11/2023
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով

Երևան քաղաքում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 21-23-ին, 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
 

Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով