Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Սպորտ
15:01 22/11/2023
Հայաստան

Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես կարող էի պատկերացնել. ինձ սովորեցրել է թիմային աշխատանքի, մտածելակերպի, այնպիսի արժեքների, որոնք կօգնեն հաղթահարել հետագա դժվարությունները»,- ասուլիսում ասաց Օզբիլիսը։

Նա նշեց, որ իր կարիերայի ընթացքում ներկայացրել է մեծ ակումբներ, խաղացել է  լավագույն մարզադաշտերում,  մրցել է լավագույն ֆուտբոլիստների հետ և դեմ։

«Ներկայացել եմ մի ամբողջ ազգ՝ ինչի համար անվերջ շնորհակալ եմ։

Ուրախությամբ եմ հանդես եկել բոլոր ակումբներում, բայց առանձնահատուկ  պատիվ ու հպարտություն զգացել եմ Հայաստանի  ազգային հավաքականի մարզաշապիկը կրելուց և հայոց  եռագույնը շատ երկրներում ներկայացնելուց»,- ասաց Օզբիլիսը։

Նա ընդգծեց. «Սա ֆոտբոլային կարիեայի ավարտ է, բայց հետաքրքիր ճանապարհի սկիզբ»։ 

Placeholder
Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին