Իրանում հայտնել են, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար
Տնտեսություն
09:29 22/11/2023
Տարածաշրջան

Իրանում հայտնել են, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենը հայտարարել է, որ «ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար», գրում է ParsToday-ը։ 

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը։

ԵԱՏՄ-ի երկրորդ մասնագիտացված  ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն նշելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ  երկրների ներմուծումը կազմում է 380 մլրդ դոլար,  հավելել է․ «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը,  Իրանին կընձեռի մեծ հնարավորություն և պայմաններ կստեղծի հետագա տնտեսական համագործակցության համար»։

Ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունն Իրանի համար մեծ շուկա է, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենն ասել է.  «Իրանն առավելաբար  ներկրում է հումք և հիմնական ապրանքներ, սակայն ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների, այդ թվում տեխնոլոգիաների, դեղագործական արտադրանքների և առաջադեմ արդյունաբերության արտահանման կարողությունն օգտագործելու համար,ազատ առևտուրը կարող է ճանապարհ բացել»։
 

Placeholder
Իրանում հայտնել են, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար