ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ղրիմ ուղևորվող ուկրաինական չորս մոտորանավակի ոչնչացման մասին
Քաղաքական
09:15 22/11/2023
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ղրիմ ուղևորվող ուկրաինական չորս մոտորանավակի ոչնչացման մասին

Սև ծովում հայտնաբերվել և ոչնչացվել են ուկրաինական «առանց անձնակազմի չորս մոտորանավակ, որոնք շարժվում էին դեպի Ղրիմի թերակղզի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ դեպի Ղրիմ ուղևորվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի մոտորանավակները նոյեմբերի 22-ին նկատել են Սև ծովի ջրային տարածքի արևմտյան մասում:

«Հայտնաբերված բոլոր թիրախները ոչնչացվել են»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։
 

Placeholder
ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Ղրիմ ուղևորվող ուկրաինական չորս մոտորանավակի ոչնչացման մասին