Վրաստանում կառուցվում է ամենաերկար թունելը
Քաղաքական
19:46 22/11/2023
Տարածաշրջան

Վրաստանում կառուցվում է ամենաերկար թունելը

Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու (E60) մաս հանդիսացող Ռիկոթիի ճանապարհի գործող թունելին զուգահեռ նոր թունել է անցկացվել։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։

Չումաթելեթի-Խևի հատվածի նոր թունելի երկարությունը1800 մետր է և այսօրվա դրությամբ այն երկրի ամենաերկար թունելն է, փոխանցում է ավտոճանապարհների ազգային վարչությունը։

Գլխավոր ճանապարհի 81 կմ-ում շինարարական աշխատանքները շարունակվում են։

Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ Ռիկոթիի ծրագրի շրջանակներում նախատեսված է 51 թունել և 97 կամուրջ. այս պահի դրությամբ հատվել է 48 թունել և կառուցվել 83 կամուրջ։

Արևելք-Արևմուտք մայրուղու շինարարությունն ընթանում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Համաշխարհային բանկի (WB) և Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է մինչև 2,6 մլրդ լարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Placeholder
Վրաստանում կառուցվում է ամենաերկար թունելը