Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի հատվածում պահվող պատանդների մի մասի ազատ արձակման գործընթացը կսկսվի նոյեմբերի 24-ից ոչ շուտ ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պատանդներին ազատելու մասին քննարկումներն առաջ են ընթանում։ Նրան ազատ արձակումը տեղի կունենա երկու կողմերի նախնական համաձայնության համաձայն և ոչ շուտ, քան ուրբաթ օրը»,- հավելել է նա։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հավանություն էր տվել Գազայի հատվածից առնվազն 50 պատանդների վերադարձ նախատեսող ծրագրին, որի ընթացքում անկլավում հրադադարի ռեժիմ կսահմանվի։
Իսրայելի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 22-ի առավոտյան հրապարակել է 300 պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք կարող են ազատ արձակվել համաձայնագրի շրջանակներում: Եվս 10 պատանդների ազատ արձակման համար Իսրայելը մեկ օրով կդադարեցնի ռազմական գործողությունները։
Իսրայելական կողմի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալների գերության մեջ է գտնվում ավելի քան 200 մարդ։