«Ժողովուրդ». ՔՊ-ն ամփոփիչ քաղաքական ժողով կանի
Օրվա մամուլ
09:11 23/11/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն ամփոփիչ քաղաքական ժողով կանի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին, ամփոփիչ քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն կուսակցության արդեն 3-րդ քաղաքական ժողովն է:

Այս օրերին ՔՊ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի և օրակարգի հետ կապված հարցեր:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն ամփոփիչ քաղաքական ժողով կանի