Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
Քաղաքական
17:16 23/11/2023
Աշխարհ

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար

«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա»,- belta.by-ի հաղորդմամբ, այս մասին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը։

Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ով տեղեկացրել է, որ որոշակի հանգամանքների բերումով ինքը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի աշխատանքներին։

«Այս պահին Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա: Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է, նրա բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում շարունակվում են»,- ասել է  Տասմաղամբետովը։

Placeholder
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար