«Փաստ». Ինչ ծրագիր են իրականացնում ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները
Օրվա մամուլ
09:20 23/11/2023
Հայաստան

«Փաստ». Ինչ ծրագիր են իրականացնում ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները

«Փաստ» թերթը գրում է.

«Իշխանությունների կողմից վարվող անհեռանկար անվտանգային քաղաքականությունը ավելի է կարևորում սահմանային բնակավայրերի բնակիչների՝ զենքից օգտվելու և, ընդհանրապես, անվտանգային կարողությունների բարձրացումը։ Այս առումով առկա բացը լրացնելու համար մեծ դեր ունեն ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները:

Նման կառույցներից մեկն էլ «Ազատազեն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ նպատակ է դրել, որ ՀՀ յուրաքանչյուր մարզում ստեղծվի առնվազն մեկ քաղաքացիական հրաձգարան, որտեղ կանցկացվեն հրաձգության դասընթացներ, թիմային միջոցառումներ, խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս էլ քաղաքացիական հրաձգարան է բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որի ստեղծմանը իր շոշափելի աջակցությունն է ցուցաբերել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը։ Ի դեպ, հրաձգարանում կրակային պատրաստության դասընթացներ են անցնում համայնքի դպրոցների ավագ դասարանի աշակերտները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Ինչ ծրագիր են իրականացնում ռազմամարզական, ռազմակրթական կազմակերպությունները