Կարմիր Խաչը հաստատում է Գազայի հատվածում 24 պատանդներից բաղկացած խմբի ազատ արձակումը
Աշխարհում
21:38 24/11/2023
Աշխարհ

Կարմիր Խաչը հաստատում է Գազայի հատվածում 24 պատանդներից բաղկացած խմբի ազատ արձակումը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաստատել է Գազայի հատվածից 24 պատանդների խմբի հաջող ազատ արձակման փաստը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ասվում է կազմակերպության X սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մենք հանգստացած ենք՝ հաստատելով 24 բանտարկյալների անվտանգ ազատ արձակումը»,-ասվում է հրապարակման մեջ։

Կարմիր Խաչի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարդիկ պաղեստինյան անկլավից տեղափոխվել են Ռաֆահ անցակետով և հանձնվել իսրայելական կողմին։ ԿԽՄԿ-ն հանդես է եկել որպես մարդասիրական միջնորդ, նշվում է հայտարարության մեջ։

Դրանից առաջ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ համաձայնությամբ ազատ է արձակել առաջին պատանդներին։ Նրանք եղել են Թաիլանդի 12 քաղաքացի, նախնական տվյալներով՝ 13 իսրայելցի։

 

Placeholder
Կարմիր Խաչը հաստատում է Գազայի հատվածում 24 պատանդներից բաղկացած խմբի ազատ արձակումը