Արաբական ծովում իսրայելական նավ է գնդակոծվել և հրդեհվել
Քաղաքական
15:15 25/11/2023
Աշխարհ

Արաբական ծովում իսրայելական նավ է գնդակոծվել և հրդեհվել

Իսրայելին պատկանող նավն Արաբական ծովում գնդակոծության է ենթարկվել: Այդ մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ նավը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում հինգշաբթի գիշերը լույս ուրբաթ։

«Al Mayadeen-ի աղբյուրները հաստատում են, որ Արաբական ծովում հարձակվել են իսրայելական նավի վրա... Նավի վրա կրակ են բացել, ինչի հետևանքով այն բռնկվել է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է լիբանանյան հեռուստաալիքը՝ չհայտնելով այլ մանրամասներ։

Անցյալ կիրակի Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ (Հութի) շարժումը հայտնել է, որ իրենց հաջողվել է Կարմիր ծովում գրավել Galaxy Leader բեռնատար նավը, որը կրում է Բահամյան կղզիների դրոշը և կառավարվում է ճապոնական ընկերության կողմից, սակայն դրա սեփականատերը իսրայելցի խոշոր գործարար է, որը մեքենաներ է մատակարարում Իսրայելին։

Placeholder
Արաբական ծովում իսրայելական նավ է գնդակոծվել և հրդեհվել