Բժիշկները հայտնում են, որ ընկուզեղենով նախաճաշն օգտակար է սրտի համար
Աշխարհում
13:30 25/11/2023
Աշխարհ

Բժիշկները հայտնում են, որ ընկուզեղենով նախաճաշն օգտակար է սրտի համար

Ձվերը ընկուզեղենով փոխարինելը նախաճաշն ավելի առողջ կդարձնի սրտի համար: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի և իտալացի դիետոլոգները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Springer կայքում։

Առողջության  համար ձվի օգուտների մասին տվյալները հակասական են, որոշ մասնագետներ կարծում են, որ ձվի մեջ պարունակվող խոլեստերինը վնասակար է սրտի համար: Մյուսները պնդում են, որ այս փաստը պետք է հաստատվի լրացուցիչ հետազոտություններով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ դրան հակառակ, ապացուցված է, որ ընկույզն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Գերմանացի գիտնականները փորձել են պարզել՝ արդյոք նախաճաշին ընկույզների կանոնավոր օգտագործումը օգուտ կբերի՞ օրգանիզմին: Դրա համար նրանք փորձ են անցկացրել կամավորների մասնակցությամբ։ Առաջին խմբի մասնակիցները պետք է միսը փոխարինեին հատիկավոր ձավարեղենով, ձուն՝ ընկույզով, իսկ կարագի փոխարեն օգտագործեին ձիթապտղի յուղ: Առաջին խմբի կամավորները պահպանել են իրենց սովորական սննդակարգը։

Փորձի ավարտին պարզվել է, որ 50 գրամ մսի փոխարինումը 30 գրամ ամբողջական հացահատիկով փոխարինելը  կապվում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի 36%-ով կրճատման հետ: Կարագի փոխարեն ձիթապտղի յուղ ուտելը նվազեցրել է դրանց առաջացման հավանականությունը 4%-ով։ Միևնույն ժամանակ, հօգուտ ընկույզների հավկիթից հրաժարվելը նվազեցնում է սրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 17%-ով, իսկ 2-րդ տիպի շաքարախտը 18%-ով։

Placeholder
Բժիշկները հայտնում են, որ ընկուզեղենով նախաճաշն օգտակար է սրտի համար