Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Քաղաքական
16:59 25/11/2023
Աշխարհ

Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնվելով սեփական անկախ որոշումների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ տնտեսական համագործակցության շուրջ բանակցություններից հետո:  Թուրք պաշտոնյանի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բոլաթի խոսքով՝ Անկարայում կայացած բանակցությունները հաջող են անցել։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ դրանց մասնակցելու համար։

Քննարկվող հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առևտրի նախարարությունում՝ Անկարայի Սյոգութոզյու շրջանում, նոյեմբերի 25-ին։

Placeholder
Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ