Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել են Պաղեստինից
Քաղաքական
16:15 25/11/2023

Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել են Պաղեստինից

Իսրայելը բազմիցս խախտել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը: Al Jazeera-ին այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի լրատվամիջոցների  հարցերով խորհրդական Թահեր Ալ-Նունուն։

«Իսրայելական կողմը բազմիցս խախտել է պայմանավորվածությունը (հրադադարի մասին) ... օկուպանտները խախտել են պայմանավորվածությունը՝ կրակ բացելով Գազայի հատվածի մեկից ավելի վայրերում, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը :

Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն պահպանում համաձայնագրի դրույթները՝ կապված բեռնատարների մուտքի հետ։

«Եթե օկուպանտները հանձն չառնեն Գազայի հատվածի հյուսիսային հատվածին օգնություն տրամադրելուն, դա կվտանգի ամբողջ համաձայնագիրը»,-ասել է ալ-Նունուն:

Placeholder
Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարել են Պաղեստինից